ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Յանա Եգորյանը՝ Ռուսաստանի «Տարվա մարզուհի»

Յանա Եգորյանը՝ Ռուսաստանի «Տարվա մարզուհի»
16.12.2016 | 11:18

Անհատական ու թիմային հաշվարկում Ռիոյի ամառային օլիմպիական խաղերի (2016 թ.) կրկնակի չեմպիոնուհի, սուսերակրուհի Յանա Եգորյանը դարձել է Ռուսաստանի Դաշնության 2016 թվի ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում «Ռուսաստանի հպարտություն» անվանակարգի «Տարվա մարզուհի» կատեգորիայի դափնեկիր: Նրա հետ այդ պատվավոր տիտղոսը վիճարկել են Ալիա Մուստաֆինան (սպորտային մարմնամարզություն) ու Մարգարիտա Մամունը (գեղարվեստական մարմնամարզություն):


Թեպետ ընթերցողը մեր նախկին հրապարակումներով տեղեկացվել է մարզուհու կենսագրությանը, այդուհանդերձ, ևս մեկ անգամ թերթենք այն: Յանան ծնվել է Երևանում 23 տարի առաջ: Վեց տարեկանից մայրիկի հետ տեղափոխվել է Ռուսաստանի մերձմոսկովյան Խիմկի քաղաք, որտեղ էլ, տասը տարեկանից, զբաղվել է սուսերամարտով:


2010-ից սկսվում են նրա մարզական ակնառու հաջողությունները: Դրանք բազմաթիվ են ու մեկ անգամ չէ, որ շնորհալի մարզուհուն բերել են աշխարհի, Եվրոպայի, Ռուսաստանի առաջնության հաղթողի ու մրցանակակրի կոչումներ թե՛ անհատական, թե՛ թիմային հաշվարկով, որոնց գագաթնակետը Ռիոյի օլիմպիական խաղերում նվաճած երկու բարձրագույն պարգևն էր: Ի դեպ, մարզուհին նույնպիսի պարգևների է արժանացել նաև 2010-ին Սինգապուրում կայացած պատանեկան առաջին օլիմպիական խաղերում: Այս երկու ցուցանիշներով (Ռիո և Սինգապուր) նա միակն է Ռուսաստանի սուսերամարտի աշխարհում:
Յանա Եգորյանը սպորտի վաստակավոր վարպետ է, «Պատվո նշանի» ասպետուհի: Խմբագրությունը սրտանց շնորհավորում է մարզուհուն հերթական բարձր ճանաչմանն արժանանալու առթիվ, մաղթում մարզական երկարակեցություն նաև ի փառս իրեն ծնած երկրի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ